![ԼՈՒՍԱՆԿՐԱՆԵՐ․ Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-23/66275b84dd75f.webp)
ԼՈՒՍԱՆԿՐԱՆԵՐ․ Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր
![ԼՈՒՍԱՆԿՐԱՆԵՐ․ Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-23/66275b84dd75f.webp)
Այսօր՝ ժամը 09:10-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 45-ամյա Արծրուն Միքայելյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Համլետ Իսրայելյանի վարած «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշվում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 38 երթուղին՝ Ծարավ Աղբյուր-Ջրաշեն: