Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայում

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայում։


«Անմոռանալի մրցաշրջան է։ Մենք մտանք պատմության մեջ՝ սկուդետոն նվաճելով միլանյան դերբիում։ Դեռ երկու ամիս առաջ էինք ասում, որ հրաշալի կլիներ տիտղոսն ապահովել «Միլանի» հետ մրցախաղում։ Այդպես էլ ստացվեց»,-  ասել է Մխիթարյանը։ 


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 33-րդ տուրում «Ինտերը» «Միլանին» հաղթել է 2:1 հաշվով եւ առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովել 20-րդ չեմպիոնական տիտղոսը։ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» հետ է 17 միավոր։

Քաղաքականություն

Պատահարներ