Շոյգուն հայտարարել է՝ ՌԴ ԶՈւ-ն կմեծացնի Ուկրաինայի լոգիստիկային ուղղված հարվածների ինտենսիվությունը

ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական խմբավորումները կմեծացնեն Ուկրաինայում լոգիստիկ կենտրոնների և արևմտյան զենքի պահման բազաների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը։ 


«Կբարձրացնենք լոգիստիկ կենտրոնների և արևմտյան զենքի պահպանման բազաների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը։ Ռուսաստանի զինված ուժերը կշարունակեն կատարել առաջադրված խնդիրները մինչև հատուկ գործողության նպատակների լիարժեք իրագործումը»,-նշել է նա։  


Շոյգուն նաև հավելել է, որ ՀՕՊ (Հակաօդային պաշտպանության) և ՀՀՊ (Հակահրթիռային պաշտպանության) զորքերի կատարելագործումը թույլ կտա ապահովել ՌԴ կառավարման համակարգի առավել կարևոր օբյեկտների, ռազմավարական միջուկային ուժերի և զորքերի խմբավորումների որակյալ պաշտպանությունը:


Քաղաքականություն

Պատահարներ