ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոյեմբերյանի բնակիչները փակել են Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհահատվածը. իրավիճակը լարված է

Նոյեմբերյան համայնքի բնակիչները փակել են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում է infocom.am-ը:


Ըստ լրատվականի նույն պահանջներն են հայտարարում, ինչ Ոսկեպարի ու Կիրանցի ճանապարհները փակած քաղաքացիները՝ հակառակորդին չհանձնել տարածքները։


Քաղաքացիները հավաքված զրուցում էին, նրանց միջեւ բանավեճ էր ընթանում ճանապարհը փակած քաղաքացիների պահանջների վերաբերյալ, երբ մի պահ իրադրությունը լարվեց ու հայհոյանքներ հնչեցին։ 


Մարդիկ սկսել են քաշքշել ու հարվածել իրար։ Ոստիկանները, որոնք տեղում հերթապահություն են իրականացնում, փորձել են հարթել իրավիճակը։ Վիճաբանությունը մի պահ ավարտվել է, սակայն հետո նորից սկսվել է՝ դարձյալ ծեծկռտուքով ու հայհոյանքներով։



Քաղաքականություն

Պատահարներ