ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները հանպատրաստից փակեցին Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը. իրավիճակը լարված է

Ցուցարարները հանպատրաստից փակեցին Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը՝ կանգնեցնելով մեքենաների շարժը։ Իրավիճակը լարված է, տարբեր հատվածներում քաղքշուկներ են։ Այս մասին հայտնում է ինֆոքոմը:

 Ոստիկանությունը, բոլոր ուժերը գործի դնելով, րոպեներ անց սկսեց ճանապարհը բացելու գործողություն։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաները հրելով դուրս հանելու հրահանգներ տվեցին ծառայողներին։ Վերջիններս ոչ միայն մեքենաներն են հանում, այլ նաև ընդդիմացող քաղաքցիներին։

Լրատվականը նշում է, որ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները չեն պատասխանում հարցին՝ ո՞ւր են տարվում փողոցի երթեւեկելի գոտուց հանված քաղաքացիները, արդյոք նրանք բերման են ենթարկել, թե ոչ։

Քաղաքականություն

Պատահարներ