Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։


«Ոչ օրվա խորհուրդն են հարգում, ոչ էլ Ծիծեռնակաբերդը։ 


Իսկ մանկահասակ երեխային թիրախավորելը ամենավերջին սրիկայությունն է»,- գրում է Չախոյան։


Հիշեցնենք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ փոքր դստեր հետ: Անմար կրակի մոտ, քաղաքացիները տեսնելով նրան, սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան»:

Քաղաքականություն