Իսրայելն ու Եգիպտոսը գաղտնի բանակցություններ են վարել Ռաֆահում հնարավոր գործողության շուրջ

Իսրայելի հետախուզության և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի մասնակցել են եգիպտացի գործընկերների հետ գաղտնի խորհրդակցությունների Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի վրա Իսրայելի հնարավոր հարձակման վերաբերյալ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:


Նշվում է, որ Իսրայելի հետախուզության և ռազմական պաշտոնյաները չորեքշաբթի Կահիրեում հանդիպել են Եգիպտոսի հետախուզության ղեկավարի և այլ կարևոր պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) հնարավոր գործողությունը Ռաֆահում, Axios-ին հայտնել են իսրայելցի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ:


«Սա 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր, Անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար Ռոնեն Բարի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևիի երկրորդ այցն է Եգիպտոս՝ քննարկելու առաջարկվող գործողությունը Ռաֆահում. Բարն ու Հալևին հանդիպել են Եգիպտոսի հետախուզության պետ Աբբաս Քամիլի և Եգիպտոսի զինված ուժերի շտաբի պետ Ուսամա Ասկարի հետ», - մանրամասնում է Axios–ը:

Քաղաքականություն

Պատահարներ