Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց

ՆԱՏՕ-ի երկրներն աջակցում են Ուկրաինային, բայց կարևոր է, որ դաշինքը պատերազմի մեջ չլինի Ռուսաստանի հետ. այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:


«Գերմանիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի կողքին են: Նպատակը պարզ է՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել։ Կարևոր է նաև, որ մենք՝ ՆԱՏՕ-ի երկրները, պատերազմի մեջ չլինենք Ռուսաստանի հետ»,- հավելել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ