«Մեղավորը միայն Վոլոդյան չէ». Լուկաշենկոն` Ուկրաինայի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ազգային ժողովի նիստում հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվություն է կրում ոչ միայն գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլև երկրի նախկին ղեկավարները: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։


Լուկաշենկոն նշել է, որ նախորդ նախագահները թալանում էին երկիրը՝ ժողովրդին հասցնելով աղքատության։ Նա ընդգծել է, որ երկիրը կործանման տանելը մեծ ջանքեր չի պահանջում։


«Բավական է հիշել արտասահմանյան բանկերում եղած հաշիվների մասին, իշխանավորներն իրենք են տալու երկիրը։ Օրինակները շատ են: Հայիթիից մինչև Ֆիլիպիններ: Եվ Ուկրաինայում այս ամենը բոլորովին էլ Վոլոդյա Զելենսկու օրոք չի ստեղծվել։ Եվ միայն նա չէ, որ մեղավոր է այն ամենի համար, ինչ տեղի է ունենում», — ասել է Լուկաշենկոն։


Նա ավելացրել է, որ Ուկրաինայի առաջինից մինչև վերջին նախագահն ամեն ինչ բաժանել ու թալանել են իր աչքի առաջ։


Մինսկում այսօր ընթանում է Համաբելառուսական ազգային ժողովի առաջին նիստը՝ նոր սահմանադրական կարգավիճակով։ Սպասվում է, որ նիստում որոշում կընդունվի Բելառուսի նոր ռազմական դոկտրինի և ազգային անվտանգության հայեցակարգի նախագծերի հաստատման վերաբերյալ:

Քաղաքականություն

Պատահարներ