Պենտագոնը հաստատել է, որ գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային

Պենտագոնը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենի թույլտվությամբ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել ATACMS հրթիռներ՝ «ինքնիշխան Ուկրաինայի տարածքում» օգտագործելու համար։ Հրթիռների փոխանցումը գաղտնի է պահվել Կիևի խնդրանքով, հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը РИА Новости-ին։


Գործակալությունը գրում է, որ Բայդենը թույլատրել է հրթիռների փոխանցումը ուկրաինական զինված ուժերին դեռ փետրվարին, դրանք ներառվել են մարտին հայտարարված մատակարարումների մեջ և Ուկրաինա են ժամանել ապրիլին։


Politico-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն գաղտնի կերպով Ուկրաինային է փոխանցել ATACMS մարտավարական հրթիռներ, որոնք երկու անգամ օգտագործվել են ռուսական թիրախների դեմ։

Քաղաքականություն

Պատահարներ