ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի

Երևանում այսօր իրականացված ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել վեց քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ Հանրապետության Հրապարակի մոտից 1 անձ է բերվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար։


Իսակովի պողոտայում տեղի ունեցած ակցիայից 5 անձ է բերվել՝ կրկին նույն հիմքով։


Հիշեցնենք, որ Երևանում այսօր ևս ակցիաներ են իրականացվել։ «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, ինչի արդյունքում երթևեկությունը տևական ժամանակ կաթվածահար է եղել և խցանումներ առաջացրել։ Նրանք վանկարկել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»։


Տեսանյութը Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքից։

Քաղաքականություն

Պատահարներ