ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության բաժանմունքներում ԱԺԲ անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ. Հերմինե Մկրտչյան

ԱԺԲ-ից պնդում են՝ ոստիկանները «աննախադեպ բռնությամբ բերման են ենթարկել իրենց անդամներին»: Բևեռի անդամ Հերմինե Մկրտչյանի փոխանցմամբ՝ բերման են ենթարկել նաև խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։


Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հերմինե Մկրտչյանը հայտարարեց, որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ։


Նշենք, որ համացանցում հրապարակվում են կադրեր՝ աս պահին Երևանի կենտրոնում շարունակվող ցույցից:

Քաղաքականություն

Պատահարներ