Tiktok-ը «հակասահմանադրական» է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը

TikTok սոցցանցը «հակասահմանադրական» է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը և հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները դատարանում։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։


«TikTok-ն արգելող օրենքը հակասահմանադրական է, և մենք այն կվիճարկենք դատարանում», - ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում իր պաշտոնական էջում:


Ընկերությունը վստահ է, որ «փաստերն ու օրենքը» իրենց կողմն են և հիշեցնում է, որ նրանք «միլիարդավոր դոլարներ են ներդրել՝ ապահովելու տվյալների անվտանգությունը ԱՄՆ-ում և ապահովելու, որ իրենց հարթակը զերծ լինի արտաքին ազդեցությունից և մանիպուլյացիաներից»։

Քաղաքականություն

Պատահարներ