Թուրքիան միջազգային հանրությանը մեղադրում է «կողմնակալ» լինելու մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքները դատապարտող հայտարարություն է հրապարակել։


Թուրքիայի արտաքին գերատեսչությունը, վարկաբեկելով այդ արձագանքները, դրանք համարելով իբր կողմնակալ հայտարարություններ, ինչպես միշտ՝ ցեղասպանության խնդիր արծարծումը ներկայացնում է որպես երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացը խաթարող գործոն։


Թուրքական կողմն այս անգամ էլ կրկնում է համատեղ պատմական հանձնաժողով ձևավորելու և 1915թ. իրադարձությունները քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ նախկինում արտահայտած թեզերը

Քաղաքականություն

Պատահարներ