«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկարում պատկերված է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ որպես «Արևմտյան Ադրբեջան»։


Սա դրվագ է Ադրբեջանում պետականորեն ստեղծված և առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հերթական հոլովակից։ Քարտեզում կարող եք տեսնել թյուրքերեն տեղանուններ և «Մենք վերադառնալու ենք» կոչը։


Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»։



Քաղաքականություն