Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ գլխավոր դատախազին

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով գլխավոր դատախազ, վարչապետի նախկին խորհրդական Վարդապետյանին, ասաց՝ Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, ապա հարցրեց՝ դատախազությունն անելիք չունի՞, չկա՞ նախականխիչ գործողություններ անելու անհրաժեշտություն։


«Դատախազության լիազորությունները շատ հստակ են Սահմանադրության մեջ, մենք մինչդատական վարույթի նկատմամբ դատավարական ղեկավարում ենք իրականացնում և միջդատական վարույթի շրջանակում ենք կոնկրետ հարցերի անդրադառնում և Ձեր ակնկալած պարզաբանումները մենք տրամադրել չենք կարող»,- հարցին այսպես արձագանքեց գլխավոր դատախազը։


Տավուշում սահմանազատման գործընթացն ուղեկցվում է տարատեսակ ակցիաներով ինչպես տեղում, այնպես էլ մայրաքաղաքում ու Հայաստանի այլ մարզերում։

Քաղաքականություն

Պատահարներ