ԵՄ մի քանի երկրներ մտադիր են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինի անկախությունը

Եվրամիության մի քանի երկրներ մտադիր են մինչև մայիսի վերջ Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն։


 Այս մասին Էր-Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի շրջանակում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։


 Միաժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։


 Ներկայումս Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 140-ի կողմից։ Եվրոպական պետություններից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Շվեդիան։ Ավելի վաղ Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարել էին Իռլանդիայի, Իսպանիայի, Նորվեգիայի և Սլովենիայի իշխանությունները։

Քաղաքականություն

Պատահարներ