Ինչ են քննարկել կիրանցիներն ու Նիկոլ Փաշինյանը. պատգամավորը մանրամասներ է նշել

Կառավարության շենքում տեղի է ունեցել Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպումից հետո կիրանցիներից մեկն ասել է, որ դժգոհ է արդյունքներից և ոչինչ չի փոխվել։ Բնակիչներից մեկը լրագրղներին ասել է, որ ոչ մի նոր բան չկա, գրում է Armenia Today–ը։


«Այդ մարդիկ այնտեղ չեն ապրելու»,- նշել է բնակչուհին՝ չկարողանալով զսպել հուզմունքը։


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել է, որ հանդիպումից հետո գյուղի բնակիչները նորից հայտնվել են անորոշության, վախի մեջ։ «Որ սահմանաապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի»,- վարչապետի խոսքերն է մեջբերել պատգամավորը։


ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում։

Քաղաքականություն

Պատահարներ