Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի

Մայիսի 1-ին՝ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս։ Տեղեկությունը հայտնում է այգու մամուլի ծառայությունը։


Ավտոբուսը Երիտասարդական մետրոյի հարևանությամբ գտնվող կանգառում կլինի առավոտյան 10։30-ին և կշարժվի մի քանի ժամային գրաֆիկով՝


11:00 – կանգառից դեպի այգի,

12:00 – այգուց՝ հետ կանգառ,

13:00 – կանգառից դեպի ագի,

14:00 – այգուց՝ հետ կանգառ,

15:00 – կանգառից դեպի այգի,

16:00 – այգուց՝ հետ կանգառ,

17:00 – կանգառից դեպի այգի։


Մայիսի 1-ին երեխաների համար տոմսերն անվճար կլինեն, իսկ մեծահասակները պետք է 1000 դրամ վճարեն։

Քաղաքականություն

Պատահարներ