Փորձագետն՝ Ադրբեջանից գազ գնելու հեռանկարի մասին․ NEWS

Էներգակիրները՝ գազը, նավթը, գյուղմթերք չեն, մսամթերք չեն, դրանք ռազմավարական ազդեցության գործիք են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից գազ գնելու հեռանկարի մասին:


«Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք, որ գազն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական զենք՝ այս կամ այն աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար: Այս ամբողջ քաղաքականության իրականացման դեպքում, ապա դուրս մղելով ռուսական գազը, բացարձակ կախվածության մեջ կարող ենք հայտնվել ադրբեջանական գազից: Փաստորեն մենք մեր ազգային անվտանգության հենասյուներից մեկը դնում ենք Ադրբեջանից կախված վիճակում: Պետք եղած պահին Ադրբեջանը կարող է դադարեցնել գազի մատակարարումները Հայաստան»,-ասաց նա:


Անդրադառնալով պնդումներին, թե Վրաստանը ամբողջությամբ ներկրում է ադրբեջանական գազ, Դավթյանն ասաց. «Գիտե՞ք, որ Վրաստանը վերջին 3 ամսում նույքան ծավալով բնական գազ է ներկրել, Ադրբեջանից, որքան ՌԴ-ից: Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին: Բացի այդ, կոմերցիոն տեսակետից ռուսական գազն ավելի էժան է, քան ադրբեջանականը: Իհարկե, Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը, բայց արդյոք մենք պատրաստ ենք սպառողական մոտեցմանը զոհ գնալով վտանգենք մեր ազգային անվտանգությունը»:

Քաղաքականություն

Պատահարներ