ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսլամիստների զանգվածային ակցիա՝ Համբուրգում․ պահանջում են Գերմանիայում խալիֆայության հաստատումը

Համբուրգում իսլամիստների զանգվածային ակցիա է տեղի ունեցել, որոնց պահանջների թվում է եղել Գերմանիայում խալիֆայության հաստատումը: Ցույցը համաձայնեցրել են իշխանությունները։


«Իշխանությունների թույլտվությամբ նրանք պահանջում էին Գերմանիան վերածել իսլամիստական բռնապետության, որը ղեկավարվում է կրոնական առաջնորդի կողմից՝ առանց կանանց, համասեռամոլների, քրիստոնյաների, հրեաների և այլախոհների իրավունքների», — գրում է Bild-ը:


Bild-ի տվյալներով՝ ակցիայի կազմակերպիչները՝ «Մահմեդական ինտերակտիվ» խումբը, մոտ են Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպությանը։


«Պետք է լինեն իրական ապացույցներ, որ հանրահավաքի ժամանակ դաժան անկարգություններ են լինելու։ Միայն կասկածներն արգելելու համար բավարար չեն»,- լրագրողներին բացատրել է ոստիկանության ներկայացուցիչը, թե ինչու պետական կարգը փոխելու կոչով ակցիան չի արգելվել։


Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ Գերմանիայում մուսուլմանների թիվը դեռ 2021 թվականին գերազանցել է 5 միլիոնը՝ դա երկրի բնակչության մոտ 6,5 տոկոսն է։ Նրանց մեծ մասը ծագումով Թուրքիայից են և նրանց հետնորդները։

Քաղաքականություն

Պատահարներ