16-ամա տղան նետվել է Երևանի Կիևյան կամրջից․ նա ողջ է մնացել

Փրկարար ծառայությունը հայտնում է՝ ապրիլի 30-ին՝ ժամը 10:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևանի Կիևյան կամրջից։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:


Փրկարարները և ոստիկանության ծառայողները կամրջի տակ հայտնաբերել են Տ. Մ.-ին (ծնված 2008 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։


Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Տ. Մ․-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Քաղաքականություն

Պատահարներ