ՀՀ-ն դեռ չի տվել իր համաձայնությունը․ Ղազախստանի ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Ղազախստանում նախատեսված բանակցությունների օրը դեռ որոշված չէ, քանի որ Երևանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկին։ Այս մասին ասել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Որքան ինձ հայտնի է, հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ, քանի որ Հայաստանը դեռ չի տվել իր համաձայնությունը, բայց ակնկալում ենք, որ այդ բանակցությունները կկայանան», - ասել է Բակաևը:


Վերջինիս խոսքով` պատահական չէ, որ Ղազախստանը Երևանին և Բաքվին առաջարկել է հարթակ լինել այդ բանակցությունների համար, քանի որ երկրի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում հայտնի է դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից:



Քաղաքականություն

Պատահարներ