Մակրոնն անսպասելի միջոց է մտածել, թե ինչպես կարելի է ազդել Պուտինի վրա․ ԶԼՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջոցով ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, գրում Է Bloomberg-ը:


«Մակրոնը ձգտելու է ամրապնդել իր անձնական կապը Սիի հետ Ֆրանսիա երկօրյա այցի ժամանակ, քանի որ ցանկանում է, որ Չինաստանի առաջնորդը Պուտինին կոչ անի դադարեցնել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ», - ասել են գործակալության աղբյուրները, որոնք ծանոթ են Ֆրանսիայի նախագահի ծրագրերին:


Նրանց խոսքով՝ Մակրոնը նաեւ ցանկանում է չինական միջոցներ ներգրավել էլեկտրամոբիլների մարտկոցների արտադրության ֆրանսիական հատվածում:


Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա:


Ավելի վաղ Սի Ցզինպինը ՌԻԱ Նովոստիի և «Ռոսիյսկայա գազետա»- ի համար հեղինակային հոդվածում գրել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը շարունակաբար ամրապնդում են քաղաքական փոխվստահությունը, հավատարիմ են հավերժական բարեկամության և փոխշահավետ համագործակցության հայեցակարգին:

Քաղաքականություն

Պատահարներ