Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի հետ կապված հարցերին․ թուրք պատգամավոր

Թուրքիան հետեւելու է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի մասին համաձայնագրի շուրջ գործընթացի զարգացմանը, ողջունում է դրական տոնը, հայտարարել է երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը:


«Անկախ մեր օրակարգից՝ մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի հետ կապված հարցերին։ Ադրբեջանի և Հայաստանի սահմանային հարցերով պատվիրակությունները հանդիպել են 8-րդ անգամ։ Սահմանին սահմանաքար է տեղադրվել, թեև խորհրդանշական։ Մենք ողջունում ենք ներդրումը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Ադրբեջանի վրա հարձակումներից հրաժարվելու գործում։ Հետևում ենք և հետևելու ենք գործընթացի զարգացմանը, ողջունում ենք դրական տոնը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Չելիքը։


ՀՀ ԱԳՆ-ից ապրիլի 19-ին հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ հանձնաժողովները նախապես համաձայնեցրել են ութ գյուղերի միջեւ սահմանի առանձին հատվածների անցումը՝ այդ հատվածները «համապատասխանեցնելու իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին, որը գոյություն ուներ Խորհրդային Միությունում դրա փլուզման պահին»: Ապրիլի 20-ից Հայաստանում ցուցարարները փակում են դեպի Վրաստան և Իրան մայրուղիները՝ պահանջելով դադարեցնել սահմանազատման և Ադրբեջանին սահմանամերձ տարածքների հանձնման գործընթացը:

Քաղաքականություն

Պատահարներ