Նախագահը երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, որն ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հայտում է sputnik-georgia.ru կայքը:


«Ամենատխուրն այն է, որ այն անձը, որը դեռ օրինականորեն կոչվում է Վրաստանի նախագահ, պարզապես այս երկրի դավաճան է՝ բառիս բուն իմաստով, նա ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերին, ինչը, ցավոք, արտասովոր երևույթ չէ»,- ասել է Կոբախիձեն։


Վրաստանի կառավարության ղեկավարն անձամբ ներողություն է խնդրել այն բանի համար, որ Զուրաբիշվիլին երկրի նախագահն է։


«Ուղղակի ցավալի է, որ այսօր այդ մարդուն անվանում են Վրաստանի նախագահ, ինչի համար ես ցանկանում եմ անձամբ ներողություն խնդրել վրաց հասարակությունից՝ ելնելով այն փաստից, որ ես անձամբ շատ լուրջ ներդրում եմ ունեցել նրա նախագահ դառնալու գործում»,- նշել է Կոբախիձեն։


Ապրիլի 18-ին Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ երկրում ընթացող հանրահավաքները կշարունակվեն և կդառնան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ռազմավարության մաս։

Քաղաքականություն

Պատահարներ