Շոգի պատճառով մարդիկ են մահացել․ Բանգլադեշ

Բանգլադեշում վերջին շաբաթվա ընթացքում արտակարգ շոգ եղանակի զոհ է դարձել առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնում է թե Dhaka Tribune թերթը։


Հարավասիական հանրապետության 17 տարածաշրջաններում ջերմաստիճանը գերազանցում է ռեկորդները տարվա այս ժամանակի համար։ Այն բարձրացել է ըստ Ցելսիուսի սանդղակի 40 աստիճանից, իսկ Դաքայում հասել է 41 աստիճանի: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին անոմալ շոգը կպահպանվի։


Եղանակային բարդ իրավիճակ է նկատվում Բանգլադեշին հարևան Հնդկաստանի կենտրոնական և հարավային նահանգներում։ Նյու Դելիում ջերմաստիճանը մի քանի աստիճանով գերազանցում է նորման և քամու բացակայության պայմաններում մոտենում է 40 աստիճանի: Օդիշայում, Արևմտյան Բենգալիայում, Բիհարում գրանցվել է 45 աստիճան։ Կերալայի նահանգում շոգի պատճառով երկու մարդ է մահացել։


Իշխանությունները բնակչությանը նախազգուշացնում են ցերեկը դրսում չգտնվել, շատ ջուր խմել և շոգ եղանակին խուսափել ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Քաղաքականություն

Պատահարներ