Թակեր Կարլսոնը հարցազրույց է հրապարակել Դուգինի հետ

Ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնը հարցազրույց է հրապարակել ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ։


Ամերիկացի լրագրողի X սոցիալական ցանցում 20 րոպեից մի փոքր ավելի տեւողությամբ տեսանյութ է հայտնվել։ Կարլսոնն իր զրուցակցին անվանել է «ամենահայտնի» քաղաքական փիլիսոփա և նշել, որ «ուկրաինական կառավարությունը սպանել է իր դստերը»։


Իր անձնական կայքում հրապարակված հրապարակման ներքո Կարլսոնը նախանշել է երկու ենթավերնագիր՝ «Արևմուտքի ինքնաոչնչացնող պահվածքը» և «Ե՞րբ է Ռուսաստանը սկսել դիտվել որպես Ամերիկայի գլխավոր թշնամի»։

Հարցազրույցում Դուգինը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է լիբերալիզմի բնույթը և նշել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «ավանդական առաջնորդ», որը սկսել է երկիրը հեռացնել համաշխարհային ազդեցությունից։ Փիլիսոփան նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը պաշտպանում է ավանդական արժեքները, իսկ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ թշնամանքի պատճառը Ռուսաստանի ղեկավարի քաղաքականության մեջ է։


Հարցազրույցը, ըստ Կարլսոնի, ձայնագրվել է Մոսկվայում։ Լրագրողը, սակայն, հրապարակման մեջ չի նշել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել զրույցը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցը ձայնագրելու Ռուսաստանի մայրաքաղաք կատարած իր այցի ժամանակ, թե՞ մեկ այլ այցի ժամանակ։


Փետրվարին ամերիկացի լրագրողն իր կայքում հրապարակել էր Պուտինի հետ հարցազրույցը, իսկ հետո այն տեղադրել X սոցիալական ցանցում և YouTube-ում։ Հրապարակումից ի վեր տեսանյութը հավաքել է ավելի քան 212 միլիոն դիտում X-ում և ավելի քան 19 միլիոն՝ YouTube-ում։ Հարցազրույցը հայտնվել է նաև Կրեմլի կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ