ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ անում ա իր հայտարարություններով, որ ևս մեկ անգամ իր քթի վիրահատությանն անդրադառնա․ ՔՊ պատգամավոր

Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։


«Ես՝ որպես նախկին լրագրող և որպես մարդ չեմ կարող սրան չանդրադառնալ։ Պարոն Օհանյանը, հիմա ստեղ չի, «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարն է և հույս ունեմ, որ Պարոն Օհանյանը տիրապետում ա իրավիճակին իր խմբակցությունում և այնպես չի, ինչպես իր նախարարության եղած տարիներն էր բանակում, իրավիճակին կարծում եմ կկարողանա տիրապետել։


Պարոն Օհանյան, ես ձեզ առաջարկում եմ շարեք ձեր ֆրանկցիային, հավսար-զգաստ արեք, և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն, արդեն բոլոր կարմիր գծերը անցել են ձեր ֆրանկցիայի պատգամավորները։


Մի քանի անուն կթվեարկեմ՝ Իշխան Սաղաթելյան, որը «փախածա» ԱԺ-ից, Լևոն Քոչարյան, որը փաստորեն էլի վերջին փոքրիկ գլխի վերաբերյալ իր պատմությունից հետո «փախածա» ԱԺ-ից, Գեղամ Մանուկյան, որը էլի «փախածա» ԱԺ-ից, որը ևս ամեն ինչ անումա իր հայտարարություններով, որ ևս մեկ անգամ իր քթի վիրահատությանը անդրադառնա։


ՀՀ-ն ժովովրդավար, ազատ հանրապետություն է։ ԱԺ-ն Քոչարյանների ընտանիքի համար պոպլավոկը չի, ականջներիդ օղ արեք։ Մեր արձագանքը ձեզ լինելու ա տասնապատիկ կոշտ»,- ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ