ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դե շշկռվեք իմ կողքով մի հատ թափով անցեք, քամի արեք», «խփնվել են սաղ»․ ՔՊ պատգամավոր

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:


Նա մասնավորապես ասաց. «Քիչ առաջ տեղեկացա, որ մեր լրագրողներից մի ինտիլիգենտ անձնավորության` Դավիթ Լևոնյանի վրա ինչ-որ մեկը հարձակվել էր: Ինչ որ ոնց կասեր հարգարժանը, գլխի փոքր տղայի ինչ-որ տղա հարձակվել էր... Այ դրանք կշշկռվեն, մյուս անգամ հանկարծ կանցնեն սահմաններն ու մեր կողքով հանկարծ քամի կանեն, ու շատ վատ կվերջանա իրենց համար: Դավիթն ինտիլիգենտ տղա էր: Ես համաձայն եմ նրա հետ, նույն կարծիքին եմ: Դե շշկռվեք իմ կողքով մի հատ թափով անցեք, քամի արեք, նոր կտենաք»: 


Գրիգորյանը նաև կոչ արեց սրբազան չանվանել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանին. «Էն հոգևորական եք ասում, ինչ եք ասում, սրբազան եք ասում, չգիտեմ ինչ` էն Բագրատը: Ով սրբազան ա ասում, թող էլ տենց բան չասի, սրբազանը սուրբ մարդիկ են, աստծո խոսքը տարածողներն են: Նրանք աստծո խոսքը տարածում են, բարի աղոթքներ են ասում, բարին են կամենում, ոչ թե անիծում են: Էդի ասում ա` կմեռնեն, կգնամ իրանց պանիխիդային: Հա, ես 98 տարի կապրեմ, դու էլ 200 տարեկան, կգաս իմ պանիխիդային: Խփնվել են սաղ»:

Քաղաքականություն

Պատահարներ