ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայր Մերը չսովորած ինչ-որ տարատեսակ արարածների որդիների «ախրանիկներ» թող իրանց մտքի ծայրով չանցկացնեն․ Ալեքսանյան

Ազգային ժողովի՝ ապրիլի 30-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խստորեն դատապարտեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին ուղեկցող անձի՝ Civic.am-ի լրագրողի նկատմամբ բռնության դեպքը: 


«Ուզում եմ խստորեն դատապարտել քիչ առաջ Ազգային ժողովի շենքում «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ ՀՀ երկրորդ նախագահ, ժողովրդի լայն շրջանակներին որպես «Ալբանացի» հայտնի Ռոբերտ Քոչարյանի որդու թիկնապահ-օգնականի կողմից լրագրողի նկատմամբ կատարված բացահայտ բռնությունը:


Սա, կարելի է ասել, հերթական դրսևորումն է աննախադեպների շարքից, որ տեղի է ունենում փաստացի: Ուզում եմ, որ բոլորը լավ հասկանան, որ նմանատիպ երևույթները ՀՀ-ում տեղ չունեն, ու «Հայր մերը» չսովորած, այդպես էլ չսերտած ինչ-որ տարատեսակ արարածների որդիներ ու որդիների «ախրաննիկներ», տարատեսակ երևույթներ թող իրենց մտքի ծայրով չանցկացնեն, որ կարող են ՀՀ-ում լրագրողների վրա ձեռք բարձրացնել»,- ասաց նա:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել էր՝ ՔՊ-ն մեղադրում է Լևոն Քոչարյանի օգնականին Civic-ի լրագրողին հարվածելու մեջ ու խոստանում կոշտ քայլեր։


Հիշեցնենք՝ Civic.am-ը գրել էր, որ Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին: Նա մոտեցել է մեր լրագրողին, մեղադրել «սրբապղծության մեջ», ինչից հետո հարվածել է լրագրող Դավիթ Լևոնյանին։


Նշենք, որ լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու մեջ։


Ավելի ուշ կայքը հայտնեց, որ ծեծի ենթարկողը Արթուր Սուքոյանն է, ով մշտապես ուղեկցում է Լևոն Քոչարյանին, բայց հանդես է գալիս որպես վերջինիս «օգնական»։


Քաղաքականություն

Պատահարներ