ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ոչինչ չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ». ՔՊ պատգամավոր

Խնդրում եմ՝ «հանձնում» բառով հարց մի ձեւակերպեք, մենք ոչինչ չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:


Հարցին, ինչո՞ւ այդ հատվածներն Ադրբեջանին տալով Հայաստանը չի ստանում Բերքաբերի տարածքները, որոնք եւս Տավուշում են եւ հակառակորդի վերահսկողության տակ, նա պատասխանեց. «Դա քննարկման հարց է, իսկ ո՞վ ասաց, որ չենք ստանալու: Որեւէ մեկը չի ասել, որ չենք ստանալու»:

Քաղաքականություն

Պատահարներ