ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն մեղադրում է Լևոն Քոչարյանի օգնականին լրագրողին հարվածելու մեջ ու խոստանում կոշտ քայլեր

ՔՊ-ն մեղադրում է Լևոն Քոչարյանի օգնականին Civic-ի լրագրողին հարվածելու մեջ ու խոստանում կոշտ քայլեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։


Հիշեցնենք՝ Civic.am-ը գրել էր, որ Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին: Նա մոտեցել է մեր լրագրողին, մեղադրել «սրբապղծության մեջ», ինչից հետո հարվածել է լրագրող Դավիթ Լևոնյանին։


Նշենք, որ լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու մեջ։


Ավելի ուշ կայքը հայտնեց, որ ծեծի ենթարկողը Արթուր Սուքոյանն է, ով մշտապես ուղեկցում է Լևոն Քոչարյանին, բայց հանդես է գալիս որպես վերջինիս «օգնական»։

Քաղաքականություն

Պատահարներ