18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեհերը ծեծել են Բելառուսի քաղաքացուն ռուսերենի համար՝ շփոթելով նրան ուկրաինացու հետ

Լեհերը ծեծել են Բելառուսի քաղաքացուն ռուսերեն խոսելու համար՝ շփոթելով նրան ուկրաինացու հետ, հայտնում է Warsawhere պորտալը։


 «Ագրեսիվ լեհուհին թքել է աղջկա դեմքին և պահանջել, որ նա «վերադառնա իր Ուկրաինա», որից հետո նա բռնել է նրա մազերից, իսկ ուղեկցորդը մի քանի հարված է հասցրել աղջկա գլխին»,- ասվում է հոդվածում։


 Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ազգամիջյան վիրավորանքների փաստով։

Քաղաքականություն

Պատահարներ