Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը. Կիպրոսի ԱԳՆ

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը` Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելու ուղղությամբ։



Այս մասին ասվում է X-ում Կիպրոսի ԱԳ նախարարության գրառման մեջ։


«Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը` լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-ասված է հաղորդագրությունում։

Քաղաքականություն

Պատահարներ