Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց:


Պատգամավորը հայտնել է, որ այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում և գրառմանը կից նաև տեսանյութ տարածել:


Ավելի ուշ նա ևս մի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա:


«Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը: Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի», - գրել է նա:


ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Տավուշում ոստիկանության տարածքային բաժին է տարվել 31 քաղաքացի։ Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):


Պատգամավորի հրապարակած տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Քաղաքականություն

Պատահարներ