ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. X սոցցանցում Վրաստանը շփոթել են ԱՄՆ Ջորջիա նահանգի հետ

Թբիլիսիում բողոքի ցույցերը առցանց քննարկելիս Վրաստանը շփոթել են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հետ։ Այս մասին գրում է RT-ն։


Անգլերենում «Georgia»-ն և՛ երկրի, և՛ ամերիկյան նահանգի անվանումն է։


 X սոցիալական ցանցի որոշ օգտատերերի վրդովմունքն է առաջացրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ գործողությունը, իսկ ոմանց զայրացրել է ամբոխը ջրցան մեքենաներով ցրելը։ Նրանք կարծում էին, որ սա տեղի է ունենում պաղեստինամետ հանրահավաքի ժամանակ։


 «Սա Չինաստանը չէ, Ռուսաստանը չէ, Իրանը չէ, սա ԱՄՆ-ն է»,- գրել է օգտատերերից մեկը։


 «Աստված օրհնի Ամերիկան. Աստված պահապան մեր ոստիկաններին», -գրել է մեկ այլ օգտատեր։


 «Ժողովրդավարությոն ԱՄՆ-ո՞ւմ»,- նշվում է մեկ այլ մեկնաբանության մեջ։


Քաղաքականություն

Պատահարներ