ՆԳՆ-ն՝ Կիրանցից ոստիկանության բաժին տարված անձանց ծեծի ենթարկելու վերաբերյալ լուրերի մասին

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով չհրապարակել չստուգված տեղեկություններ։


«Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։


Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։


ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ