Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից քիմիական զենքի կիրառման լուրը

Մեղադրանքները, թե իբր Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել Ուկրաինայի զինված ուժերի դեմ, անհիմն են։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Մենք տեսանք այդ մասին լուրերը, ինչպես միշտ, նման մեղադրանքները հնչում են բացարձակապես անհիմն և ոչ մի բանով չեն հաստատվում», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը օգտագործել է քլորոպիկրին Ուկրաինայի զինված ուժերի դեմ։


«Ռուսաստանը հավատարիմ է եղել և հավատարիմ է մնում այս ոլորտում միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորություններին»,- ընդգծել է Պեսկովը։

Քաղաքականություն

Պատահարներ