ՊՆ-ն` «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների: Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Հայտնում է ՊՆ-ն:


12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից:

Քաղաքականություն

Պատահարներ