ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսադեմին Կիրանցում իրականացված «օպերացիան» ամբողջությամբ

Այսօր լուսադեմին Կիրանցում իրականացված «օպերացիան» ամբողջությամբ։


Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում սևբերետավորները ուժի կիրառմամբ, քաշքշելով բերման ենթարկում գյուղացիներին:


Տեսագրության վերջին հատվածում՝ գյուղացիներին բերման ենթարկելուց րոպեներ անց, սևբերետավորները ուրախ տրամադրությամբ ողջագուրվում են:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:


ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:


Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:


Տեսանյութը՝ Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջից։



Քաղաքականություն

Պատահարներ