ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում ուժայինների գործողություններից հետո ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։


Մի քանի տասնյակ ցուցարարներ դեռևս շարունակում են մնալ Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց։ Այնտեղ կան նաև ոստիկաններ, ովքեր ցուցարարներին հայտնել են, որ շուտով պողոտայում կհայտնվեն քաղաքային ծառայությունները և կմաքրեն ճանապարհը։


Հանրահավաքի ավարտին նախորդել են հատուկ ջոկատայինների գործողությունները, որոնք հետ են մղել ցուցարարներին և բերման ենթարկել քաղաքացիների:

Քաղաքականություն

Պատահարներ