Ուկրաինան իրավունք ունի խոցել Ռուսաստանի ներսում գտնվող թիրախները. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի խոցել  Ռուսաստանի ներսում գտնվող թիրախները։


Խոսքը բրիտանական զենքով հարվածելու մասին է։


 «Կիևն ունի այդ իրավունքը։ Երբ Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի ներսում, դուք կարող եք հասկանալ, թե ինչու է նա զգում իր պաշտպանությունը ապահովելու անհրաժեշտությունը», - Reuters-ին ասել է Դեյվիդ Քեմերոնը:


Նրա խոսքով, Միացյալ Թագավորությունը կշարունակի ֆինանսապես աջակցել հանրապետությանը։ Լոնդոնը մտադիր է տարեկան 3 միլիարդ ֆունտ ստերլինգ ուղղել «այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է»: Քեմերոնը հավելել է, որ Բրիտանիան ամբողջությամբ սպառել է ռազմական տեխնիկայի իր պաշարը։

Քաղաքականություն

Պատահարներ