ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երուսաղեմի Հին քաղաքում` Տիրոջ գերեզմանի տաճարից դուրս բերվեց Սրբազան կրակը

Երուսաղեմի Հին քաղաքում` Տիրոջ գերեզմանի տաճարից դուրս բերվեց Սրբազան կրակը: Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Իսրայելի ոստիկանությունը վաղ առավոտից ուժեղացրել է անվտանգության միջոցառումները:


Հին քաղաք այցելողների թիվն այս տարի անհամեմատ քիչ է, քան նախորդ տարի: Պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և թռիչքների հետ կապված լոգիստիկ դժվարությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն է: Մի շարք ավիաընկերություններ Իսրայելի ուղղությամբ թռիչքներ դեռ չեն իրականացնու:


Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին և միայն ուղղափառ պատրիարքի աղոթքներով։


Այդ օրը իսրայելցի իրավապահներն ավանդաբար անվտանգության հատուկ ռեժիմ են մտցնում Հին քաղաքի շրջանում։ Հարյուրավոր ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ վաղ առավոտից տեղակայվել են Երուսաղեմի պատմական կենտրոնում` հասարակության անվտանգությունն ապահովելու և քրիստոնեական երթերն ու այցելուներին ուղեկցելու համար:


Քաղաքականություն

Պատահարներ