Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին. ՔՊ քարտուղար

ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.


«Ինչպես ավելի վաղ հայտնել էիք, ռուսական սահմանապահները պետք է դադարեցնեին գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում: Վարչապետի երեկ Մոսկվա կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ սահմանապահները դուրս կգան նաև Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի տեղակայման վայրերից:


ՀՀ համապատասխան ստորաբաժանումները պատշաճ կիրականացնեն և´ «Զվարթնոց» օդանավակայանի, և´ սահմանային անվտանգության գործառույթները: Հուսով եմ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին»։

Քաղաքականություն

Պատահարներ