Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակիչը

Շվեդիայի Մալմյո քաղաքում այսօր մեկնարկել է «Եվատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո։


Այսօր ելույթ կունենա 16 երկրի ներկայացուցիչ՝ Մալթա, Ալբանիա, Հունաստան, Շվեյցարիա, Չեխիա, Ավստրիա, Դանիա, Հայաստան, Լատվիա, Սան Մարինո, Վրաստան, Բելգիա, Էստոնիա, Իսրայել, Նորվեգիա, Նիդեռլանդներ։


Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին։


«Եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի պատվիրակին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20։


Եվրատեսիլին չմասնակցող երկրներից կարող եք քվեարկել մինչև 2-րդ կիսաեզրափակչի մեկնարկը, ինչպես նաև մրցութային ելույթներից հետո՝ բուն քվեարկության ժամանակ»,- մանրամասները ներկայացրել է Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջը։

Քաղաքականություն

Պատահարներ