Որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան

Ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել։


Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց Բագրատ Սրբազանը։


«Մայիս 9-ը մեր երբեմնի եռատոնը, մեզանից գողացված ուրախության մեջ, այս անպատվության ժամանակներում մենք միասին հավաքվել ենք վերստին հաստատելու և ասելու, որ աչինչ և ոչ ոք, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել։


Մենք Տավուշից ենք գալիս, ՀՀ-ի դարպասներից, պատվով ժողովուրդից դեպի պատվով քույրեր և եղբայրներ։


Հոգին հաղթել է դուխին, և հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին»,-ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ