Պատրաստ եմ, ձեռքերս բաց է թող կալանավորեն ինձ. Բագրատ Սրբազան

Պատրաստ եմ, ձեռքերս բաց է թող կալանավորեն ինձ, դրանից երկիրը կփոխվի՞: Այս մասին լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե հնարավոր է իրեն կալանավորեն։


«Տեղյակ չեմ անկեղծ, ինձ շատ տեղեկութուն էլ չեն տալիս, ես հեռախոս էլ չունեմ»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասել է Երևան։


Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշում սկսված սահմանազատման և սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիները նախ փակել էին միջպետական ճանապարհը, ապա որոշում կայացվեց երթով շարժվել դեպի Երևան։


Երթը առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։


Այսօր`մայիսի 9-ին, ժամը 16-ին երթի մասնակիցները հավաքվելու են Հանրապետության հրապարակում։

Քաղաքականություն

Պատահարներ