Քամալ Խարազին ասել է՝ որ դեպքում Իրանը կվերանայի իր միջուկային դոկտրինը

Իրանը կվերանայի իր միջուկային դոկտրինը, եթե Իսլամական Հանրապետությունը գոյաբանական սպառնալիքի առջև կանգնի։ Նման հայտարարությամբ են հանդես եկել երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականն ու Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։


«Մենք միջուկային ռումբ ստեղծելու որոշում չունենք, բայց եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, մենք այլ ելք չենք ունենա, քան փոխել մեր ռազմական դոկտրինը»,- ասել է Խարազին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է վերանայել իր միջուկային դոկտրինը, եթե Իսրայելը սպառնա հարձակվել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա:

Քաղաքականություն

Պատահարներ