ՏԵՍԱՆՈՅՒԹ․ Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել նաև Մելիք Ադամյանում. ոստիկանների թիվն անցնում է 500-ը

Ոստիկանությունը ավտոբուսներով ուժեր է կենտրոնացրել նաև Մելիք Ադամյան փողոցի վրա։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։


Թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկանները հսկում են կառավարության բոլոր մուտքերը։ Ոստիկանների թիվն անցնում է 500-ը։


Նշենք, որ ոստիկանները հսկում են նաև կառավարության գլխավոր մուտքը, որտեղ մոտ 6 շարքով պատ է կազմվել։


Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՆԳՆ ոստիկանապետը Արամ Հովհաննիսյանն ասել էր, թե իրենք միայն օրենքի սահմաններում են գործելու։ Նա հրաժարվել էր ոստիկանների թիվ նշել։


Հիշեցնենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը այժմ գալիս է Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 16:00-ին սպասվում է հանրահավաք։

Քաղաքականություն

Պատահարներ